01 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա իշխանության լկտի ու զոռբա պահվածքի հերթական օրինակն է․ Արծվիկ Մինասյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու և ընդդիմությանը չտեղեկացնելու մասին

Սա իշխանության լկտի ու զոռբա պահվածքի հերթական օրինակն է․ Արծվիկ Մինասյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու և ընդդիմությանը չտեղեկացնելու մասին

Մենք էլ ենք անակնկալի եկել։ Երեկ երեկոյան ԱԺ կայքէջում տեղադրվել է ընդամենն ԱԺ խորհրդի նիստի մասին ծանուցում, ըստ որի խորհուրդն այսօր առավոտյան հրավիրում է նիստ։ Սա իշխանության լկտի ու զոռբա պահվածքի հերթական օրինակներից է․ այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» օրակարգով։ Ընդդիմադիր պատգամավորները նիստի մասին տեղեկացել են միայն այսօր․ ABC Media-ին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այսօր ես և խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մասնակցել ենք խորհրդի նիստին, ներկայացրել ենք, որ չի կարող նման կարևոր հարցն էսպիսի այլանդակ արագությամբ բերվել օրակարգ՝ առանց պատշաճ քննարկման։ Այն չի քննարկվել ընդդիմության հետ, դիտորդական առաքելություն իրականացնողների հետ, չի քննարկվել հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ