
Նոր շինծու գործ է Վեհափառի նկատմամբ․ Արա Զոհրաբյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության և կաթողիկոսության տարիներին իր անձնական միջոցներով՝ այդ թվում նվիրատուների կողմից տրամադրված ֆինանսներով, ձեռք բերված մի շարք բնակարաններ հատկացրել է տարբեր հոգևորականների, ինչպես նաև «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենին, ով երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգում․ ABC Media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը ընդգծում է, որ նշված գործողությունների շրջանակում որևէ հանցակազմ չի կարող լինել։ Նա նաև հիշեցնում է, որ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և Մայր Աթոռի միջոցով իրականացված Գարեգին Բ տնաշինական ծրագրի շրջանակում ավելի քան 100 բնակարան է հատկացվել սոցիալական դժվար իրավիճակում գտնվող անձանց։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում՝ «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը ևս գործով անցնում է։


