
Երևանում 3 ամիս առաջ սպանված չեչեն կնոջը դեռ չեն հուղարկավորել
2025 թվականի հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում Չեչենական Հանրապետության քաղաքացի Այշատ Ալիխանովնա Բայմուրադովայի դին հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Քննչական կոմիտեից ABC Media-ին տեղեկացրին, որ քննության ներկա փուլում տուժող Այշատ Բայմուրադովայի փոխարեն իրավունքներն իրացնելու նպատակով դեռևս որևէ անձ որպես տուժող չի ներգրավվել, ուստի Այշատ Բայմուրադովայի դին չի փոխանցվել և չի հուղարկավորվել:
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ տուժողի իրավունքներն իրացնելու նպատակով մահացած տուժող Այշատ Բայմուրադովայի փոխարեն տուժող ներգրավելու և Այշատ Բայմուրադովայի դին վերջինիս փոխանցելու համար»,- հայտնել են ՔԿ-ից:


