
Խնդրում ենք հեռու մնալ աղ ու ավազ ցանող մեքենաներից, ավազից կարող է կոտրվել դիմապակին․ ԵԱՍՄ տնօրեն
47 մեքենա աղ ու ավազ են ցանում Երևանի ճանապարհներին․ ABC Media-ին տեղեկացրել է ԵԱՍՄ տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Մեծ ու փոքր տարբեր տեխնիկաներ ձյան մաքրման աշխատանքներ են կատարում, երբ կավարտեն՝ կախված է ձյան ինտենսիվությունից ու խցանումներից, որովհետև որոշ փողոցներում ուղղակի անհնար է մտնել և աշխատանք իրականացնել»,–ասել է Կատվալյանը։
Նա տեղեկացրել է, որ անգամ մեքենաներ են գալիս ու բախվում ձյունը մաքրող մեքենաներին։
«Կխնդրեմ նաև դա իրազեկել մեր բնակիչներին․ երբ աշխատում է աղ ու ավազ ցանող մեքենան, այդ մեքենայից խնդրում ենք պահպանել հեռավորություն, որովհետև ավազից կարող է կոտրվել մեքենայի դիմապակին, վնասվի մեքենան, կամ վազանցի ժամանակ իրենք են կպնում մեր մեքենաներին և աշխատանքն ավելի է դժվարանում»,–ասել է Կատվալյանը։


