
Իրենց ցանկությամբ են տեղափոխվել Հայաստան․ Արսեն Թորոսյանը՝ Արցախից Հայաստան տեղափոխված 11 անձանց մասին
Եթե մեր քաղաքացիներն ու հայրենակիցները ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան, ապա մենք այդ ամենը պետք է բավարարենք․ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիներին։
«Պատրաստվում ենք զբաղվել նրանց հարցերով, նրանց բոլոր կարիքները հոգալու ենք»,- ասաց նա լրագրողներին։
Այդ ինչպե՞ս եղավ, որ այդ 11 անձինք ցանկություն հայտնեցին գալ՝ հարցին նա պատասխանեց․ «Իրենց ցանկությամբ։ Դա գործընթաց էր, որն այսօր հասել է իր կուլմինացիային»։
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ Հայաստան է տեղափոխվել Արցախում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս ՀՀ 1 քաղաքացի։


