
«Հին սերնդի» թղթադրամներով գնումները կարգելվեն. ո՞ր թղթադրամներն են փոխվում և ինչպե՞ս փոխարինել դրանք (ֆոտոշարք)
Ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։
Մասնավորապես Եղիշե Չարենցի դիմանկարով 1000 դրամանոց, Հովհաննես Թումանյանի նկարով 5000, Ավետիք Իսահակյանի նկարով 10000 և Մարտիրոս Սարյանի նկարով 20000 դրամանոց թղթադրամներով առևտուր անելը ապրիլի 15-ից չի թույլատրվի։
Ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:
Կարգելվի նաև վաղուց մետաղադրամով փոխարինված 500 դրամանոց թղթադրամի կիրառումը, որի վրա Ալեքսանդր Թամանյանի դիմանկարն է։


