
Վախ, սարսափ, կախվածություն․ Տեր Ռուբենը՝ հոգևորականների հանդեպ բռնաճնշումների մասին
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը խոսել է եկեղեցականների հանդեպ բռնաճնշումների մասին՝ ասելով, որ քահաների ընտանիքները, երեխաները նույնպես տառապում են բռնաճնշումների պատճառով։
Նա նշել է, որ իրենց թեմից մի քանի քահանա ցանկացել են մամուլի ասուլիսի միջոցով բացահայտումների շարք անել, սակայն ինքը հորդորել է չանել նման բան․ «Դրանք մեր ներսի քննարկելիք խնդիրներն են, և ես կարծում եմ, որ հավատացյալներին ոչինչ չեն տա՝ բացի գայթակղությունից», – լրագրողների հետ զրույցում ասել է Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։
Թե ինչու հոգևորականները առաջ չեն խոսել նման ճնշումների մասին, Հայր Ռուբենը բացատրում է՝ վախ, սարսափ, կախվածություն. «Ամեն դեպքում, մենք կանգնած ենք չնահանջելու եւ մեր հոգեւոր ծառայությունը հնարավորինս կազմակերպելու տրամադրությամբ եւ ոգով», – ասել է նա:


