
Նոր մանրամասներ՝ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքից
Գորիսում նռնակի գործադրմամբ միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդի և նրա հորեղբոր որդու միջև. գրում է News.5tv.am-ը։
Միջադեպի պատճառը պապական տան հարցի շուրջ վեճն է եղել։
ՌԴ-ից ժամանած երիտասարդը հետը նռնակ է ունեցել, սպառնացել է պայթեցնել։ Միջադեպին ներկա է եղել արցախցի մի երիտասարդ, փորձել է կանխել, սակայն չի հասցրել։ Նռնակը պայթել է, հորեղբոր որդիները մահացել են։ Երրորդ երիտասարդը վիրավորվել է։ Նրան այս պահին վիրահատում են։


