26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մկրտիչ սրբազանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով

Մկրտիչ սրբազանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով

Դատարանը Մկրտիչ սրբազանի կալանքը երկարաձգեց 1 ամսով։ Նա մեղադրվում է հակակառավարական ցույցերի մասնակցելու կոչերի համար։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ սրբազանին հոկտեմբերին բերման էին ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո։

Նոր տարվա շեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հղած նամակ-ուղերձում Արագածոտնի կալանավորված առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը նշել էր․ «Նոր տարվա շեմին և Սուրբ Ծննդյան լուսեղեն խորհրդի մեջ, թեև մարմնապես ձեզնից հեռու եմ, սակայն հոգով, աղոթքով և սիրով՝ ձեր կողքին։ Անազատության պատերն անկարող են բաժանել այն միությունը, որ Հիսուս Քրիստոս հաստատել է մեր սրտերում, քանզի ոչ կապանքները, ոչ նեղությունները, ոչ հալածանքնեը, ոչ վտանգները չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հմմտ․Հռոմ․ Ը․ 35)»։

Ռազմագերիներ