10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ ռուսական առաջարկներին կենսունակ այլընտրանքներ չկան․ Գալուզին

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ ռուսական առաջարկներին կենսունակ այլընտրանքներ չկան․ Գալուզին

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ ռուսական առաջարկներին կենսունակ այլընտրանքներ չկան. հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Известия-ի հետ զրույցում։

«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք մանրամասն առաջարկների փաթեթ։ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Հուսալի, ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև գրավիչ ֆինանսական պարամետրերի, այդ թվում՝ շինարարության, հետագա շահագործման և մասնագետների վերապատրաստման անհրաժեշտության առումով, կենսունակ այլընտրանքներ չկան», – ընդգծել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր։

«Մեր կողմից մենք մտադիր ենք շարունակել պատասխանատու կերպով կատարել մեր դերը՝ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր և նպաստել Հանրապետության միջուկային արդյունաբերության զարգացմանը։ Ինչպես ցույց է տալիս որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ այնպիսի հսկաների փորձը, ինչպիսին է Գերմանիան, միջուկային էներգիայից հրաժարվելը կարող է թանկ նստել ազգային տնտեսության վրա»,- հավելել է նա։

Գալուզինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը մեծ փորձ ունեն միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության հարցում։

«Մեր միջուկային գիտնականները նույն, խորհրդային, «դպրոցից» են և լավ են հասկանում միմյանց։ Մեր մասնագետները ներկայումս իրականացնում են համալիր ծրագիր՝ ապահովելու համար, որ կայանը կարողանա հուսալիորեն և արդյունավետորեն գործել մինչև 2036 թվականը։ Մենք վստահ ենք, որ Երևանի ակտիվ աջակցությամբ բոլոր աշխատանքները կավարտվեն ժամանակին»,- նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Ռազմագերիներ