
Բաքուն Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Բաքուն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ դատարանը գնացել էր խորհրդակցության՝ վերջնական որոշում կայացնելու․ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 27-ին առևանգել էր Ռուբեն Վարդանյանին Արցախի Հակարիի կամուրջը անցնելիս։Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։


