
Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեծ ներդրումներ կատարվեն Հայաստանում․ Վենս
Խաղաղության հաստատումն իրականում առաջին քայլն է, իսկ այն պահպանելն այն է, ինչ մենք այսօր անում ենք․ Բաքու մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ՀՀ-ի, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի առնչությամբ։
Նա նշել է, որ իրենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեծ ներդրումներ կատարվեն Հայաստանում՝ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև կնքված «լավ» գործարքների շնորհիվ։
«Դրանցից մեկը տվյալների մեծ կենտրոնի ստեղծումն է։ Տվյալների կենտրոն, որի ընդհանուր ներդրումը կարող է հասնել 4 միլիարդ դոլարի», – ասել է Վենսը։


