
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ․ գրում է «Արմենպրես»-ը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։
Հայկական կողմի մասնակիցներ
Արեգ Քոչինյան- ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան -Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Նաիրա Սուլթանյան-Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
Նարեկ Մինասյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
Սամվել Մելիքսեթյան -«Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
Ստեփան Գրիգորյան -«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ
Էդգար Վարդանյան -«Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
Ռոբերտ Ղևոնդյան -«Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
Լուսինե Խառատյան – գրող, մշակութային մարդաբան
Նելլի Մինասյան -պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ
Ռուբեն Բաբայան-Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող
Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն
Վազգեն Կարապետյան -«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն
Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար
Արմեն Պետրոսյան -«Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
Ալեն Ամիրխանյան -Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
Ժիրայր Հաբեթյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր
Ադրբեջանական կողմի մասնակիցներ
Ֆարհադ Մամեդով – Համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն
Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն
Քամալա Մամեդովա – 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր
Ռամիլ Իսկանդարլի – ազգային ՀԿ ֆորումի խորհրդի նախագահ
Ֆուադ Աբդուլլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ
Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծական կենտրոնի գիտաշխատող
Զաուր Շիրիև – Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի կենտրոնի փորձագետ (Carnegie Russia and Eurasia Center)
Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրեն
Այթեն Գահրաման – Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի խորհրդատու
Ռաուֆ Ագամիրզաև – տրանսպորտի փորձագետ, թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ
Գյուլբենիզ Գանբարովա – «Գյուղական համայնքների կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ
Նազրին Ալիևա -«Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ
Էլդար Համզալի- հետազոտող, անկախ փորձագետ
Սանան Ռզաև – CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան
Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» ՀԿ նախագահ
Էմին Ալիև -TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Օրխան Բաբաև-Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի աշխատակից
Իլյաս Հուսեյնով – Սոցիալական հետազոտությունների կենտրոնի բաժնի պետ
Ֆուադ Ագամալիև- CBC հեռուստաալիքի ինժեներատեխնիկական բաժնի պետ


