18 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն շարունակում է վենդետան հայ քաղբանտարկյալների նկատմամբ․ քաղաքագետ

Բաքուն շարունակում է վենդետան հայ քաղբանտարկյալների նկատմամբ․ քաղաքագետ

Մոսկվան կարող է հետաքրքրված կողմ դառնալ Բաքվի բանտից Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցում․ EADaily-ի փոխանցմամբ՝ գրել է քաղաքագետ Իլյա Գրաշչենկովը։

Նա հիշեցրել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է երկուսուկես տարի առաջ՝ չճանաչված հանրապետության կապիտուլյացիայով՝ հօգուտ Ադրբեջանի։ Սակայն մինչ օրս պաշտոնական Բաքուն շարունակում է իր վենդետան քաղբանտարկյալների նկատմամբ։

«Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանն արցախցի գերիներին պահել է նախնական կալանքի կենտրոններում՝ սարսափելի պայմաններում։ Սակայն որևէ հետաքննություն չի անցկացվել. կալանավորվածները ենթարկվել են քաղաքական և էթնիկական դրդապատճառներով դատավճիռների։ Սա է այն, ինչ Վարդանյանի ընտանիքը հայտարարել է համաշխարհային առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպանության համայնքներին ուղղված իր դիմումում՝ 20 տարվա դատավճիռը անվանելով «սարսափելի, բայց սպասելի»»,- գրել է Գրաշենկովը։

Քաղաքագետի խոսքով՝ քչերն են կարծում, որ Վարդանյանը կպահվի բանտում ևս 20 տարի։ Սրա մասին անուղղակիորեն վկայում է այն փաստը, որ դատարանը որոշել է նրան չդատապարտել ցմահ ազատազրկման։ Սա նշանակում է, կարծում է փորձագետը, որ հնարավոր են և՛ վաղաժամկետ ազատ արձակումը, և՛ արժեքավոր գերու փոխանակումը քաղաքական շահերի դիմաց։

«Ինչը, ի դեպ, ամենահավանական զարգացումն է՝ հաշվի առնելով Իլհամ Ալիևի ջանքերը՝ մեծացնելու իր սեփական նշանակությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ»,- նշել է Գրաշենկովը։

Միևնույն ժամանակ՝ Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, հույս ունի ստանալ պաշտոնական Երևանի հնարավոր աջակցությունը։

«Դե, իհարկե, լուծում կա, և, առաջին հերթին, դա Հայաստանի կառավարության պատասխանատվությունն է, որը պետք է պայքարի իր քաղաքացիների համար, ովքեր անօրինական կերպով պահվում են օտար երկրում»,- դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է նա։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է Գաշչենկովը, հաշվի առնելով վերջին երկուսուկես տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի գերիների նկատմամբ Հայաստանի ղեկավարության ակնհայտ անտարբերությունը, սա անվտանգ խաղադրույք չէ։

«Մյուս կողմից՝ հաշվի առնելով ռուսական իստեբլիշմենթի երկարամյա բարեկամությունը Վարդանյանի հետ, Մոսկվան կարող է անսպասելիորեն հանդես գալ որպես նրա ազատ արձակման հավանական շահագրգիռ կողմ»,- կարծում է քաղաքագետը։

Ռազմագերիներ