
Ալիևը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով
Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով նախատեսված չէ Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկը և օրացույցը նման այց չեն նախատեսում։


