04 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոբախիձեի հետ խոսեցի TRIPP-ի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին․ Փաշինյանի հայտարարությունը՝ կետերով

Կոբախիձեի հետ խոսեցի TRIPP-ի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին․ Փաշինյանի հայտարարությունը՝ կետերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի գործընկերոջ՝ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, և սա շատ բարձր գնահատանքի է արժանի և արժանանում մեր կողմից։
  • Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։
  • Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը։
  • Հայաստանը և Վրաստանն ակտիվ համագործակցում են, մենք շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը, Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել և կառուցում խաղաղությունը։
  • Մեր գործընկերներին տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ․ մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում TRIPP ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ:
  • Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը, և այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք, և ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ