06 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր․ Shamshyan.com

Կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր․ գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ նշված տեղեկությունը հավաստի է և նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։

Ըստ նախնական տեղեկությունների օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ