14 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել․ «Ազատություն»

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել․ «Ազատություն»

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել․ «Ազատության» այս տեղեկությունը հաստատեց խորհրդի անդամներից արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Դանիելյանի պնդմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում Քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է:

Քննչական հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի՝ օրերս մեկնարկած ժողովը:

Քննչականից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:

Երկու օր առաջ Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ, Էջմիածնի հաղորդագրության համաձայն, քննարկվում են «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ