
ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը ազատ կարձակվի. փաստաբան
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կփոխվի․ նա ազատ կարձակվի 25 մլն դրամ գրավի դիմաց։ Հայտնել է նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։
«Միջնորդություն ենք ներկայացրել դատարան, դատարանը բավարարել է և կփոխվի խափանման միջոց կալանքը: Երբ կարողանան գրավը մուծել, ազատ կարձակվի»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021 թվականից: Նրան մեղադրում են առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի գործի վերաբերյալ։