28 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ումբակի բանտ․ ինչո՞վ է հայտնի ՔՀԿ-ն, որտեղ տեղափոխել են Ռուբեն Վարդանյանին

Ումբակի բանտ․ ինչո՞վ է հայտնի ՔՀԿ-ն, որտեղ տեղափոխել են Ռուբեն Վարդանյանին

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Ումբակի բանտ։

Ի՞նչ բանտ է սա և ովքեր են ազատազրկված այստեղ։

Ումբակի քրեակատարողական հիմնարկը Ադրբեջանի նոր բանտերից է։ Կառուցվել է 2023 թվականին։ Համարվում է ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց պատժի կրման հիմնական վայրը։

Ըստ մասնագետների՝ այնտեղ իր պատիժն է կրել Վագիֆ Խաչատրյանը, այլ գերիներ ևս։  Գտնվում է Բաքվի Ումբակի կամ նախկին՝ Չեյիլդաղ բնակավայրում։

Ընդդիմադիր լրատվամիջոցների պնդմամբ՝ այնտեղ են տեղափոխվում քաղաքական գործերով դատապարտյալները։ Կան բողոքներ՝ անձնակազմի կողմից կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի, հոգեբանական ճնշումների մասին։

Բացի այդ, միջազգային և անկախ աղբյուրներում հրապարակվել են նաև տեղեկություններ այս բանտում պահվող կալանավորների առողջական  խնդիրների մասին։ Մասնավորապես, հաղորդվել է, որ որոշ դեպքերում ազատազրկվածները երկար ժամանակ չեն ստանում պատշաճ բժշկական օգնություն, ինչի հետևանքով նրանց առողջական վիճակը վատթարանում է։ Նմանատիպ դեպքեր արձանագրվել են մի շարք այլ կալանավորների մոտ, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում հիմնարկում պահման պայմանների և վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026