03 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևի հետ կքննարկեմ հայ գերիների հարցը․ Մակրոն

Ալիևի հետ կքննարկեմ հայ գերիների հարցը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հայաստան այցից հետո Իլհամ Ալիևի հետ կքննարկի հայ գերիների հարցը։

«Այս այցից անմիջապես հետո ես կրկին քննարկում կունենամ նախագահ Ալիևի հետ. դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք միջնորդի և օգնության մեր դերը խաղալ», – ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով Armenian News-NEWS.am-ի լրագրողի հարցին։

Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, որ վաղը նախատեսում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ գերիների հետ կապված վիճակը քննարկելու համար։ Մակրոնը նշել է միջազգային իրավունքի պահպանման կարևորությունը և հավելել, որ Ֆրանսիան շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը աջակցելու համար։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի առաջնորդը եռօրյա պետական ​​այցով ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026