
Հայ-թուրքական հանձնաժողովը քննարկել է Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հարցը
Տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը․ հայտնում է Ջրային կոմիտեն։
Կոմիտեի փոխանցմամբ՝ այն առաջին անգամ էր Երևանում։
«Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։
Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ»,- ասված է հայտարարության մեջ։


