
Բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, ում գործունեության արդյունքում այս ամենը տեղի ունեցավ․ Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից
Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվի բանտում պահվող Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել բանտից։ Իշխանյանի ուղերձի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Մեր դատը տրագիկոմեդիա է, և Կաֆկան կերազեր ներկա գտնվելու այդ դատավարությանը։
- Երբ մենք դեռ 2-3 ամիս էինք այստեղ, պաշտոնյաները, որ մեզ հետ շփվում էին, անուղղակիորեն հասկացնում էին՝ Դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան ՀՀ իշխանությունները։
- Զարմանում էինք՝ ինչպես կարող են մեր հայրենի իշխանությունները չուզել, որ մենք վերադառնանք, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է և հասկանալի․ ցավոք, այդպես է։
- Ցավոք, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները մեզ ուրիշ կարծիք չեն թողնում։
- Այդ կարծիքը դառնում է համոզմունք, հատկապես վերջին զարգացումների ֆոնին, երբ ղարաբաղցիների հասցեին ինչ-որ, այսպես ասած, իրականությանը չհամապատասխանող բաներ են փոխանցում։
- Բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, պարզ է, թե ում, այսպես ասած, գործունեության արդյունքում այս ամենը տեղի ունեցավ։
- 3 տարի է՝ մենք այստեղ ենք, բայց մեր ո՛չ սկզբունքայնությունը, ո՛չ ողջախոհությունը, ո՛չ ոգու և ո՛չ կամքի ուժը մեզ չեն լքել և չեն դավաճանել։
- Ուզում եմ նաև առիթը օգտագործել և իմ ժողովրդին շնորհավորել Մայիս 28-ի՝ Հայոց պետականության վերականգնման օրվա առիթով։
- Իմ ժողովրդին ցանկանում եմ ոգու, կամքի և միասնության ուժ, պի՛նդ եղեք։


