
Թուրքիան ձգտում է խաղաղության և կայունության․ Էրդողանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել են հեռախոսով․ հայտնում են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։
«Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցեր։
Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորումը շարունակվում է՝ ուղիղ առևտրի մեկնարկի ուղղությամբ քայլերով։ Նախագահ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար, և որ իրենք միշտ կաջակցեն այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին», – ասված է հաղորդագրության մեջ։


