
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը նվիրված է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի պաշտոնական այցին Ռուսաստան։
ԱԳՆ-ից հայտնել են, որ այցի ընթացքում կողմերը հատուկ ուշադրության կդարձնեն Անդրկովկասում համագործակցության ընդլայնման հեռանկարներին՝ ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը։
«ՌԴ-ն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով, ինչը հնարավոր է ապահովել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում համատեղ ջանքերով», – նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։


