26 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատեց

Արցախից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատեց

Արցախից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատեց։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ Արցախից բռնի տեղահանված անձանց համար զբաղվածության ծրագրի իրականացման միջնաժամկետ փուլ են արդեն մտել։

Ըստ նախարարի` ծրագիրն ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության բովանդակություն։

Նա նշել է, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ` 1. մասնագիտական ուսուցում, որից հետո առնվազն 3 ամիս աշխատանքի ապահովման պայմանով, 2. վճարովի պրակտիկա, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում` առնվազն երեք ամիս, 3. բոլորը միասին` գումարած աշխատանք։