14 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևյան փողոցում հարյուրավոր վարորդների են տուգանել․ «Վարորդի ընկերը» հորդորում է բողոքարկել

Կիևյան փողոցում հարյուրավոր վարորդների են տուգանել․ «Վարորդի ընկերը» հորդորում է բողոքարկել

Կիևյան կամուրջի փակումից՝ հունիսի 17-ից հետո հարյուրավոր վարորդներ են տուգանվել այն պատճառով, որ հատել են հոծ գիծը դեպի Հալաբյան թեքվելու համար։ Չնայած փողոցում ժամանակավոր երթևեկության նշաններ են եղել, որոնք թույլ են տվել ձախ շրջադարձով մտնել Հալաբյան փողոց, սակայն պարեկային ծառայությունն առաջնորդվել է հիմնական երթևեկության կանոններով և տուգանել վարորդներին։ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն ահազանգեր է ստացել։

«Վարորդները պետք է իրենց իրավունքները բողոքարկեն և պաշտպանեն։ Այսինքն՝ սա կարող էր չլինել, եթե ոստիկանությունը միքիչ ուշադիր լիներ։ Պարեկային ծառայությունը անուշադրություն է մատնել նոր կաննոները և վարորդներին տուգանել է։ Հիմա՝ որ վարորդը զգոն լինի կբողոքարկի, իսկ որը ոչ՝ կվճարի, կանցնի, կգնա»։

Վարորդի ընկեր ՀԿ-ի ղեկավարը խորհուրդ է տալիս վարորդներին՝ պաշտպանել իրենց իրավունքները և բողոքարկել անհիմն տուգանքները։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026