21 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կան հստակ տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում Աբրահամ Գասպարյանի նկատմամբ․ Հովհաննես Խուդոյան

Կան հստակ տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում Աբրահամ Գասպարյանի նկատմամբ․ Հովհաննես Խուդոյան

Կան մարդիկ, որոնք ավելի լուրջ մարմնական վնասվածնքներ են ստացել հունիսի 12-ի դեպքերի ժամանակ, որոնց իրավունքների պաշտպանության համար որևէ արդյունավետ միջոց չի իրականացվել․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով 2024 թվականի հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներին։

«Ընդ որում՝ այդ ամենը կատարվել է տեսախցիկների առջև, կան հստակ տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում Աբրահամ Գասպարյանի նկատմամբ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի փորձագետները սուր հարցադրումներ են ներկայացրել Կառավարությանը հունիսի 12-ի ոստիկանական բռնության, ահաբեկության մասին հոդվածը խեղաթյուրելու և անձանց քաղաքական հայացքների համար հետապնդելու վերաբերյալ։ Փորձագետները հարցրել են, թե ինչ միջոցներ է ձեռնարկում պետությունն այս ամենի պատճառով տուժած անձնանց իրավունքները պաշտպանելու համար։

«Կառավարությունը խուսափողական պատախաններ է տվել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ ասաց, որ իրենք փաստահավաք գործունեություն են սկսում հունիսի 12-ի վայրագություններից տուժած անձանց և նրանց պատմությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կիրառեց լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ: Դրա հետևանքով տարբեր վնասվածքներ ստացավ շուրջ 100 քաղաքացի և լրագրող, իսկ հետագայում քրեական հետապնդումներ սկսվեցին տասնյակ ցուցարարների նկատմամբ:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ