
Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից՝ կետերով
Արցախի ԱԳ նախարար, Բաքվի բանտում պահվող Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է։
- Վճիռը 99.9 տոկոսով փաստորեն արտագրված է իրենց դատախազության և առաջին ատյանի դատարանի որոշումից, որևէ ձևով չի տարբերվում։
- Մեր ասածներից դատաքննության են ենթարկել մեր ասածները, որոնց կարևոր բաները հանել են, և սա համատարած է։
- Մեզ մեղադրում են ինչ-որ հանցավոր միավորման անդամ լինելու համար, թեպետ այդ հանցավոր միավորումը նրանք չեն կարող հստակ բնութագրել՝ ինչ է դա, բայց դա Արցախն է, դա Հայաստանն է, դա հայ ժողովուրդն է ընդհանուր առմամբ։
- Եթե դա հանցավոր միավորում է, ինչո՞ւ է ձեր համազգային առաջնորդը, որը ներկայիս նախագահի հայրն է, մեր Հանրապետության հետ գործունեություն ունեցել, այսինքն՝ առնչվել է ուղղակիորեն, բանակցություններ է վարել պաշտոնապես։
- Ինձ մեղադրում են տնտեսական հզոր, հսկայական չարաշահումների համար, թեպետ երբևէ բիզնեսով չեմ զբաղվել։
- Ես ասում եմ՝ այնպես եք ներկայացնում, կարծես թե BP կազմակերպությունն իմ սեփականությունն է, այսինքն՝ ոչ թե British Petroleum-ը, այլ Babayan Petroleum-ը։
- Ինձ մեղադրում են, որ 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի սեպտեմբերի 28-ը եղել եմ ինչ-որ կոմիտեում, որը որոշումներ էր ընդունում պատերազմի մասին։ Բայց ես 1988 թվականին 10-րդ դասարանում եմ եղել։
- Այս ձևական ատյանը ևս մեկ անգամ անցնենք, և սա կարևոր է և՛ հետագայի, և՛ պատմության, և՛ մեր հետագա քայլերի համար։
- Վերաքննիչ դատարանի նյութերում վերջին՝ 47-րդ հատորը, 333 էջ ծավալով, ընդհանրապես չի ներկայացվել։
- Մենք չենք հուսահատվում, բնական է, երբեք մենք չենք էլ հուսահատվելու։


