21 Հոկ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հովիվը հարբած վիճակում է հատել Հայաստանի սահմանը․ ադրբեջանական լրատվամիջոցներ

Հովիվը հարբած վիճակում է հատել Հայաստանի սահմանը․ ադրբեջանական լրատվամիջոցներ

Հայտնի են դարձել ադրբեջանցի հովվի կողմից Հայաստանի տարածք անցնելու մանրամասները։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ տղամարդը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ է։ Նա արածեցնում էր իր անասուններին։

Ըստ հաղորդագրությունների՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրը նա գնացել է սահմանային գոտում անասուններին արածեցնելու, որտեղ էլ ալկոհոլ է օգտագործել։ Հարբած վիճակում տղամարդը հատել է Հայաստանի սահմանը և ձերբակալվել Չինարի գյուղի մոտ։

Սահմանը հատած տղամարդը, ըստ տեղեկությունների, հոգեբանական խնդիրներ է ունեցել և մի քանի բուժում է անցել։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ