21 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր մանրամասներ` Բելգորոդում ռուսական ինքնաթիռի կործանման պատճառների մասին

Նոր մանրամասներ` Բելգորոդում ռուսական ինքնաթիռի կործանման պատճառների մասին

Բելգորոդում կործանված ռուսական ռազմական Իլ-76 ինքնաթիռի օդաչուները կարող էին փրկվել, բայց անձնակազմը զոհաբերել է իրեն, որպեսզի ինքնաթիռը չընկնի մոտակա գյուղի վրա. գրում է gazeta.ru-ն։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով` ինքնաթիռը խոցել է «նացիստական ռեժիմը, որը դաստիարակվել է Բայդենի, Մակրոնի, Շոլցի կողմից»։ Նա հանձնարարել է հայտարարություններ նախապատրաստել Գերմանիայի և ԱՄՆ-ի խորհրդարանների համար։

Ինքնաթիռի կործանման առիթով Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է, որ դեռ չի կարող հաստատել իր մասնակցությունը, միջադեպին։
Հիշեցնենք, որ ինքնաթիռը 65 ուկրաինացի գերիների տեղափոխում էր Բելգորոդ, որպեսզի տեղի ունենար գերիների փոխանակում։ Ինքնաթիռում եղել են նաև անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող։