28 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ԱԳՆ կայքից հանվել է ԼՂ հիմնախնդիր բաժինը

ՀՀ ԱԳՆ կայքից հանվել է ԼՂ հիմնախնդիր բաժինը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից հանվել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։

«Լեռնային Ղարաբաղ» բաժինը կա, սակայն «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» էջը չի բացվում: Չի գործում նաև «44-օրյա պատերազմ» բաժնի այն ենթաբաժինը, որտեղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներն են՝ պատերազմի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ակտիվ քննարկվում էր ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով փոխելու մասին տեղեկությունը: Ադրբեջանի նախագահն այդ մասին բաց տեքստով էր հայտարարել, Փաշինյանն էլ Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին էր հայտնել: Ադրբեջանը խնդրահարույց է համարում ՀՀ Սահմանադրության մեջ առկա հղումը՝ ՀՀ Անկախության հռչակագրին: Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, թե բացի Հայաստանի Անկախության հռչակագրից՝ Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։ Նա մատնանշել էլ հենց ՀՀ ԱԳՆ կայքի Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածը, որտեղ նշվում էր, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մաս է: