Ադրբեջանի տարածած տեսանյութն արժանահավատ չէ
Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հարապարակել, որում իբր երևում է, թե ինչպես է հայ դիպուկահարը կրակ բացում հակառակորդի ուղղությամբ։ Տեսանյութը, մեղմ ասած, արժանահավատ չէ մի քանի պատճառներով․
1․ Ակնհայտ է, որ տեղանքը բնորոշ չէ դիպուկահարի դիրքավորման համար,
2․ «Դիպուկահարից» մի քանի մետր հեռավորության վրա տեղակայված են զինվորական կացարաններ,
3․ Տեսանյութը նկարված է թիկունքից՝ ստատիկ տեսախցիկով, այլ ոչ թե ԱԹՍ–ով, ինչն ավելի անհավանական է դարձնում դիպուկահարի՝ այդ տարածքում գտնվելը,
4. «Դիպուկահարը» նույնիսկ քողարկված չէ և ազատ շրջում է տարածքում,
5․ Որպեսզի հակառակորդը զոհ ունենար, «դիպուկահարը» պետք է կրակ արձակեր, ինչը, ինչպես երևում է տեսանյութում, տեղի չի ունեցել։