27 Հլս
2024
22.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի տարածած տեսանյութն արժանահավատ չէ

Ադրբեջանի տարածած տեսանյութն արժանահավատ չէ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հարապարակել, որում իբր երևում է, թե ինչպես է հայ դիպուկահարը կրակ բացում հակառակորդի ուղղությամբ։ Տեսանյութը, մեղմ ասած, արժանահավատ չէ մի քանի պատճառներով․

1 Ակնհայտ է, որ տեղանքը բնորոշ չէ դիպուկահարի դիրքավորման համար,


2 «Դիպուկահարից» մի քանի մետր հեռավորության վրա տեղակայված են զինվորական կացարաններ,


3 Տեսանյութը նկարված է թիկունքից՝ ստատիկ տեսախցիկով, այլ ոչ թե ԱԹՍով, ինչն ավելի անհավանական է դարձնում դիպուկահարի՝ այդ տարածքում գտնվելը,


4. «Դիպուկահարը» նույնիսկ քողարկված չէ և ազատ շրջում է տարածքում,


5 Որպեսզի հակառակորդը զոհ ունենար, «դիպուկահարը» պետք է կրակ արձակեր, ինչը, ինչպես երևում է տեսանյութում, տեղի չի ունեցել։