21 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնությունում հաջողություն է գրանցել

Հայ բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնությունում հաջողություն է գրանցել

Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել քառորդ եզրափակիչ․ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ասոցիացիան։

«Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է մատնել Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնցիոյին: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հենց սկզբից նախաձեռնողի դերում էր, աշխատում էր առաջին համարով ու ոչ մի շանս չտվեց մրցակցին:

Ավելի վաղ տպավորիչ հաղթանակներ տոնել ու քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը և Մ23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ