
Ֆրանսիայում անկարգություններից հետո ձերբակալվածների թիվը հասել է 2.7 հազարի
Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 2.7 հազարի. այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը:
«Շաբաթ օրվանից իրականացվել է 2.7 հազար ձերբակալություն, որոնցից 217 անձ կալանավորվել է»,- Դարմանենի խոսքերը մեջբերում է Le Parisien թերթը։
Նախարարը նշել է, որ կալանավորվածների կեսը նախկինում դատվածություն չի ունեցել։


