22 Հոկ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս հակամարտության ավարտին հասնելը չափազանց բարդ է. Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական համակարտության մասին

Այս հակամարտության ավարտին հասնելը չափազանց բարդ է. Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական համակարտության մասին

Ուկրաինայում ընթացող հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն բանակցությունների միջոցով, իսկ ԱՄՆ-ը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ։ Այս մասին India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այս հակամարտության ավարտին հասնելը չափազանց բարդ է»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ ուշադրություն է դարձնում այս հարցին։ «Մենք ունենք աշխատակիցներ, որոնք ամբողջ օրն զբաղվում են բացառապես առկա տարաձայնությունները հաղթահարելու ուղիների որոնմամբ»,- հավելել է Ռուբիոն։

«Դա հեշտ չէ, բայց կարող եմ ասել հետևյալը․ որքան էլ դժվար լինի, արդյունքի հասնելն անհնար է, եթե երկու կողմերը չնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ։ Հենց դրանով էլ փորձում ենք զբաղվել։ Մենք չենք պնդում, թե կողմերի հանդիպումն ինքնին ինքնաբերաբար կլուծի խնդիրը, սակայն առանց նման հանդիպման կարգավորումն ընդհանրապես անհնար է»,- նշել է պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ «հարցն այն է, թե հնարավո՞ր է գտնել փոխզիջումային լուծում, որի դեպքում երկու կողմերն էլ պատրաստ կլինեն զիջումների գնալ՝ պատերազմին վերջ դնելու համար»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ