
ԵԱՏՄ-ից դուրս գալն աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար․ հետազոտություն
Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու տնտեսական հետևանքները աղետալի կլինեն Հայաստանի համար՝ ՀՆԱ-ի մինչև 40% կորուստներով։ Այս մասին է վկայում Եվրասիական վարկանիշային գործակալության հետազոտությունը, որին ծանոթացել է ТАСС-ը։
Հիմնական ռիսկերի թվում են ԵԱՏՄ շուկաներ արտոնյալ մուտքի կորուստն, աշխատանքային միգրացիայի առավելությունների կորուստը, միասնական տեխնիկական կանոնակարգերի և սանիտարական ու բուսասանիտարական միջոցառումների վերացումն, ինչպես նաև էներգակիրների գների համաշխարհային մակարդակի բարձրացումը և Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումը։
Ըստ հետազոտության՝ Հայաստանի տնտեսության մրցունակությունն ապահովվում է Ռուսաստանից գազի ցածր գներով։
«Ռուսական գազի գինը հիմնարար կարևոր գործոն է Հայաստանի տնտեսության մրցունակության համար։ 2025 թվականին սահմանին այն կազմում էր 165 դոլար` հազար խորանարդ մետրի համար, իսկ 2026 թվականի սկզբին այն համաձայնեցվել էր 177,5 դոլարի։ Համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում Եվրոպայում գազի գները բարձրացել են 600 դոլարից բարձր հազար խորանարդ մետրի համար», - նշվում է փաստաթղթում։
Բացի այդ՝ Ռուսաստանից Հայաստան կատարված փոխանցումների ծավալը 2024-2025 թվականներին համեմատելի է Հայաստանի Հանրապետության առևտրային դեֆիցիտի հետ։ Որոշ գնահատականներով՝ Հայաստանի բնակչության մինչև 15%-ը կախված է այդ փոխանցումներից։


