17 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան

Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել․ գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը՝ ընդգծելով, որ ամբողջ գիշեր խուցը խառնաշփոթի մեջ է եղել՝ գոռոցներ, նոպաներ, անկառավարելի իրավիճակ։

«Միթե քրեակատարողական հիմնարկում այլևս չեն տարբերակում բժշկական օգնության կարիք ունեցող մարդուն պահելու պայմաններն ու սովորական բանտախուցը։

Եթե այս ամենը տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու կամ նրան հոգեբանական անհարմարության մեջ պահելու նպատակով, ապա սա արդեն լրջագույն հարց է, որը պահանջում է անհապաղ քննություն»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ