
ԱՄՆ երրորդ ավիակիրը հասել է Մերձավոր Արևելք
Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, հասել է Մերձավոր Արևելք, հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի ինստիտուտը (USNI) հայտնել էր, որ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի գլխավորած երրորդ ավիակիր հարվածային խումբն ուղևորվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջան՝ օգնելու օգոստոսի 19-ից այնտեղ տեղակայված «Ջորջ Վաշինգտոն» ավիակրին։
«Ամերիկյան երրորդ ավիակիրը Մերձավոր Արևելք է ժամանել այն ֆոնին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի հետ պատերազմում հետագա գործողությունների տարբեր սցենարներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Այս տեղաշարժով Պենտագոնն էապես մեծացնում է իր ռազմածովային և օդային ներկայությունը տարածաշրջանում՝ ապահովելով հավելյալ հարվածային և պաշտպանական հնարավորություններ։


