
ԱՄՆ-ն նախապատրաստում է Ուկրաինայի հարցով հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգը. Քուշներ
ԱՄՆ-ն սկսել է նախապատրաստել Ուկրաինայի հարցով հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգը, որն ակնկալվում է անցկացնել առաջիկայում։ Ըստ Reuters-ի՝ այս մասին այտարարել է Ջարեդ Քուշները։
Նրա խոսքով՝ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, ինքը և Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ քննարկել են ձեռք բերված առաջընթացն ու խաղաղ գործընթացի հետագա քայլերը։
Արդյունավետ հեռախոսազրույց է կայացել նաև Ուկրաինայի և եվրոպական գործընկերների հետ։ Կողմերը քննարկել են, թե ինչպես նպաստել Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսությանը։


