
Պտղնիում օտարերկրացիների մասնակցությամբ ծեծկռտուք է եղել․ կա վիրավոր
Նոյեմբերի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 01:40-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող «Կոկո բար»-ի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և հնարավոր է՝ կա վիրավոր կամ վիրավորներ։
Մինչ նշված վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները, ժամը 02:50-ին բժշկական կենտրոններից մեկից ահազանգել են ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Վերին Պտղնի գյուղից՝ պարեկային ծառայության անշարժ հենակետի դիմացից, «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանության Կոտայքի բաժնից մեկ այլ խումբ էլ մեկնել է հիվանդանոց, որտեղ պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 1993 ամյա Էդգար Մ-ն է։
Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում «Կոկո բար»-ում Էդգար Մ-ն, մյուս կողմից Երևանի բնակիչներ 23-ամյա Ամիր Ա-ն և 26-ամյա Մուհամադ Ի-ն վիճաբանել են իրար հետ, ինչի ժամանակ էլ վերջինները ծեծի են ենթարկել Էդգար Մ-ին՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ։
Կոտայքի համայնքային ոստիկանները կասկածյալներ Ամիր Ա-ին և Մուհամադ Ի-ին նշված ակումբում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Նախնական տեղեկություններով՝ կասկածյալներին աշխատում են «Ալֆա» պահնորդական ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակիցներ»,- նշում է լրատվամիջոցը։


