17 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պլանավորում է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնել. ԱՄՆ հետախուզություն

Իրանը պլանավորում է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնել. ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ է ստացել, որ Իրանը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների վրա հարձակվելու ծրագրեր է մշակում. հաղորդում է CNN-ը:

Հղում անելով ամերիկյան 7 պաշտոնական աղբյուրների՝ լրատվամիջոցը հաղորդել է, որ հարձակման ժամանակ կարող է օգտագործվել, այսպես կոչված, «կեղտոտ ռումբ» կամ քիմիական զենք։

ԱՄՆ իշխանությունները ներկայումս քննարկում են, թե արդյոք Թեհրանն ունի նման դավադրություն իրականացնելու իրական հնարավորություններ և արդյոք կհամարձակվի դա անել։ Պաշտոնյաներn ընդգծում են, որ Միացյալ Նահանգները չափազանց խոցելի է ոչ ավանդական զենքերով հարձակումների նկատմամբ։

Մասնագետները նշում են, որ «կեղտոտ ռումբերը», որոնք ռադիոակտիվ նյութեր պարունակող պայթուցիկ սարքեր են, համեմատաբար հեշտ է արտադրել։ Ահաբեկչական հարձակում իրականացնելու համար Իրանը ստիպված չի լինի ԱՄՆ տեղափոխել պատրաստված գործակալներ. հանցագործը կարող է գտնվել ԱՄՆ-ում արդեն բնակվող անձանց շրջանում։

Հեռուստաալիքի աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ ԱՄՆ հետախուզությունը նաև տեղեկություններ է ստացել, որ Իրանը, իբր, արդեն թաքցրել է պայթուցիկ սարքեր պատրաստելու նյութեր ԱՄՆ-ում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ