
Իրանի հետ պատերազմը հավերժ չի տևի․ Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը խոսել է երկրի և Իրանի հակամարտության մասին։
Fox News-ի փոխանցմամբ՝ Վենսն ընդգծել է՝ ամերիկյան կառավարությունն իր քաղաքացիներին խոստացել է այլևս չմասնակցել անվերջ պատերազմների։
«Այո՛, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ է համարել ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագիրը, և այո՛, Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է Նահանգների համար։ Այնուամենայնիվ, մենք թույլ չենք տա, որ Իրանի հետ այս հակամարտությունը դառնա Միացյալ Նահանգների պարտավորությունը 10 կամ 15 տարի, կամ, անկեղծ ասած, նույնիսկ երկու տարի», - նշել է նա։
ԱՄՆ փոխնախագահը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները հավերժ չի մնա Իրանում, ինչպես խոստացել էր։ Նա վստահություն է հայտնել, որ Թրամփը երկիրը դուրս կբերի այս հակամարտությունից՝ գերազանց արդյունքներով։


