17 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոնղոլիայի նախագահը կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին հրաժարական է տվել

Մոնղոլիայի նախագահը կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին հրաժարական է տվել

Մոնղոլիայի ղեկավար Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին՝ պետական երկաթուղային նախագծի իրականացման ժամանակ ֆինանսական օգուտ ունենալու մեղադրանքներից հետո։

Խուրելսուխը հայտարարել է, որ կհամագործակցի քննչական մարմինների հետ, փոխանցում է գործակալությունը։

Մեղադրանքները կապված են Տավան-Տոլգոյ-Գաշունսուխայտ երկաթուղու շինարարության գաղտնի ացկացված մրցույթի հետ, որի հաղթող է ճանաչվել Bodi Group ընկերությունը։ Ենթադրվում է, որ այդ գործարքի շրջանակում քաղաքական տարբեր գործիչները կարող էին ընդհանուր առմամբ 110 մլն դոլար կաշառք ստանալ։

Մոնղոլիայի խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 16-ին էր պահանջել նախագահի և այլ պաշտոնյաների հրաժարականը՝ անկողմնակալ հետաքննություն անցկացնելու համար, ինչի նպատակով Դեմոկրատական կուսակցության պատգամավորներն առաջարկել էին ստեղծել խորհրդարանական քննիչ ժամանակավոր հանձնաժողով։

Նախաձեռնությանը սատարել է 42 խորհրդարանական։ Նրանք նաև պահանջել են գաղտնազերծել Մոնղոլիայի Ազգային անվտանգության խորհրդի բոլոր հանձնարարականները, որ թողարկվել են 2019 թվականից ի վեր։ Հարցը նախատեսվում է քննարկել խորհրդարանի նոյեմբերի 19-20-ի լիագումար նիստերում։

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ