
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացը
Մենք ողջունում ենք խաղաղության ճանապարհին Հարավային Կովկասում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը. հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։
«Սա ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանազատման գործընթացը, Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները և «ԱզերՏելեկոմ»-ի ու «Տելեկոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի միջև կնքված համաձայնագիրը։ Կայուն և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար կարևոր է պահպանել այս թափը երկխոսության և համագործակցության միջոցով», - ընդգծել է դիվանագետը։
Մեծ Բրիտանիայի դեսպանը նշել է, որ քանի որ Հարավային Կովկասը վստահորեն շարժվում է դեպի ավելի խաղաղ ապագա, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև գործընկերությունն ավելի կարևոր է, քան երբևէ։


