21 Սեպ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայում ոստիկանները կասկածյալին բռնելու համար ստիպված են եղել մետրոյի թունելով վազել 6 կմ 

Մոսկվայում ոստիկանները կասկածյալին բռնելու համար ստիպված են եղել մետրոյի թունելով վազել 6 կմ 

Մոսկվայի ոստիկանները կասկածյալին ձերբակալելու համար ստիպված են եղել արտասովոր քայլի դիմել՝ նրան հետապնդլով մետրոյի թունելում․ գրում է ТАСС-ը։

Դեպքը տեղի է ունեցել «Պեչատնիկի» կայարանում։ Ոստիկանները նկատել են որոնվող-հետախուզվող տղամարդուն, որը, տեսնելով իրավապահներին, կառամատույցից ցատկել է դեպի ռելսեր ու սկսել փախչել թունելով։

Իրավապահները նրան հետապնդել են ավելի քան մեկուկես ժամ, ինչի ընթացքում անցել են ավելի քան 6 կիլոմետր։ Տղամարդուն ի վերջո ձերբակալել են «Մարյինո» կայարանում։

Նշվում է, որ հետախուզվող տղամարդը նախկինում դատապարտված է եղել գողության և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար համար ու դաշնային հետախուզման մեջ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ