
Ռուսաստանում 87-ամյա տղամարդն անտառում մոլորվել է ու 8 օր այնտեղ անցկացրել
Ռուսաստանի Կիրովի մարզում որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են 87-ամյա Վյաչեսլավ Կորոլյովին, որը ութ օր անցկացրել է անտառում։ Այս մասին РИА Новости-ին պատմել է անտառում մոլորվածի դուստրը՝ Օլգա Ատնագուլովան։
Անտառում անցկացրած ութ օրերին տղամարդը սնվել է միայն հում սնկով։ Բարեբախտաբար, դա նրա օրգանիզմի վրա վատ ազդեցություն չի թողել, ու զզնությունից հետո բժիշկները առողջական վիճակը բավարար են գնահատել։
Կորոլյովն անտառ գնացել ու հետ չէր դարձել սեպտեմբերի 13-ին։ Հարազատները դիմել էին ուժայիններին ու կամավորներին։ Նրա մեքենան անտառի մոտակայքում հայտնաբերել էին երկու օր անց՝ սեպտեմբերի 15-ին, սակայն իրեն գտնել չէր հաջողվում։
87-ամյա թոշակառուի որոնողական աշխատանքներին ներգրաված են եղել կինոլոգներ, ջերմազգայուն ԱԹՍ-ներ և այլն։
Նշվում է, որ նրան որոնելիս կամավորներն անտառում կտրել-անցել են 128 կմ։


