Վահան Քերոբյանը ԱԱԾ-ո՞ւմ է․ ՔԿ-ն հրաժարվում է մեկնաբանել
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ԱԱԾ-ում է։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ABC media-ի հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ հայտնել։
«Քրեական գործերով մանրամասներ չենք հայտնում, նախաքննական գաղտնիք է»,-նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը երեկ ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիայի դեպք էր բացահայտվել։
ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել էր 6 անձ։ Նրանց թվում էին եղել նաև էկոնոմիկայի նախկին փոխնարար Անի Իսպիրյանը, ինչպես նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։