22 Ապր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վահան Քերոբյանը ԱԱԾ-ո՞ւմ է․ ՔԿ-ն հրաժարվում է մեկնաբանել

Վահան Քերոբյանը ԱԱԾ-ո՞ւմ է․ ՔԿ-ն հրաժարվում է մեկնաբանել

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ԱԱԾ-ում է։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ABC media-ի հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ հայտնել։

«Քրեական գործերով մանրամասներ չենք հայտնում, նախաքննական գաղտնիք է»,-նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը երեկ ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիայի դեպք էր բացահայտվել։

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում  խուզարկությունների  արդյունքում ձերբակալվել էր 6 անձ։ Նրանց թվում էին եղել նաև էկոնոմիկայի նախկին փոխնարար Անի Իսպիրյանը, ինչպես նաև

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը,  «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026